Իմ քաղցրանո՜ւն, Իմ բարձրանո՜ւն, Իմ տառապա'ծ, Իմ փառապա'նծ: Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել. Դու` խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռված փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց-ավեր տաճար, Կոմիտասյան ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո(Остальное в теме Группы Паруйр Севака "Стихотворения Севака")